Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը դարձել է աշակերտների սիրելի վայրը

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը դարձել է աշակերտների սիրելի վայրը
18.06.2015 | 11:04

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը (ԳՏԿ) 7-րդ դասարանցիների համար կազմակերպել է Kodu ծրագրավորման դասընթացներ, որին մասնակցել է 4 դպրոց՝ ընդհանուր քանակով 141 աշակերտ։ Դասընթացները տևել են շուրջ 1 ամիս, որի ընթացքում աշակերտները սովորել են ծարագրավորման հիմունքներ, խաղերի և անիմացիաների պատրաստում, ալգորիթմական մտածելակերպ և ձեռք են բերել թիմում աշխատելու ունակություն։

Դասընթացի ընթացքում աշակերտները բաժանվել են թիմերի և ստեղծել են իրենց նախընտրած թեմայով խաղեր։ Որպես արդյունք հունիսի 18-ին, ժամը 13։00, Գյումրի տեխնոլոգիական կենտրոնում տեղի կունենա աշակերտների կողմից պատրաստված լավագույն խաղերի ցուցադրությունը:
Նախատեսվում է, որ ծրագիրը կկրի շարունակական բնույթ, և արդյունքում վերապատրաստված ուսուցիչները դասընթացները կշարունակեն դպրոցներում՝ Kodu վիզուալ ծրագրավորման գործիքը սովորեցնելով նաև այլ աշակերտների։ Ելնելով ծրագրի շարունակականությունն ապահովելու և նոր դպրոցներ ներգրավելու անհրաժեշտությունից՝ նույն օրը՝ ժամը 15։00-ին, կկազմակերպվի հանդիպում-քննարկում Գյումրիի մի շարք այլ դպրոցների ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք, որ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գործունեության կարևորագույն ուղղություններից է մասնագիտական կարողությունների զարգացումը և տարբեր կրթական ծրագրերի, դասընթացների կազմակերպումը՝ ուղղված տարածաշրջանի երիտասարդների հմտությունների և գիտելիքների զարգացմանը ՏՏ, մաքուր տեխնոլոգիաների, ճարտարագիտության, հեռահաղոր¬¬դակ¬¬ցության, մուլտիմեդիայի և այլ ոլորտներում:
ԳՏԿ-ն ստեղծվել է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից:

Դիտվել է՝ 2215

Մեկնաբանություններ